Բնակարան, 4 սենյականոց, Երևան, Փոքր Կենտրոն

26 Սեպտեմբեր 2019
Արամի փողոց 4 սենյակ 124 մ2 հարկ 14/14
Օրավարձ - 140 $/օր
Վաղարշակ Հարությունյան (091) 245-120
(077) 245-120
դիտել են 120 անգամ

Արամի փողոցի վրա՝ նախկին "Մալիբու" սրճարանի հարևանությամբ տեղակայված 14 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում, վաճառվում է 4 սենյականոց բնակարան։ Բնակարանը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, ինչպես նաև 3 հատ օդորակիչ։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և հարմարավետ կահույքով և հագեցած են տեխնիկայով։ Ունի 2 սանհանգույց։ Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, միջսենյակային փայտից դռներ, և խոհանոցի փայտից կահույք։ Ունի շատ գեղեցիկ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Մաշտոցի պուրակ, Հանրապետության Հրապարակ և Արարատ լեռը։ Բնակարանն ունի եռակողմ տեսարան։ Այն ապահովված է անվտանգության և պահակային ծառայություններով և հավելյալ կոմունալ հարմարություններով։ Տանիքում ունի տարածք՝ բնակարանի մակերեսով, որը կարելի օգտագործել որպես ամառային հանգստի գոտի։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ։ Վաճառվում և վարձով է տրվում գույքի և տեխնիկայի հետ միասին։

Մանրամասներ

Հարմարություններ
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 1

Քարտեզ